ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

«Ռուբեն Հայրապետյանը մեր գործընկերը չի»

«Ռուբեն Հայրապետյանը մեր գործընկերը չի»
01.07.2012 | 18:23

«Ռուբեն Հայրապետյանը, ով ընտրակեղծիքներով հայտնվել է Ազգային ժողովում, իշխանությունների բռնություններ կազմակերպող գործիքն է:Ռուբեն Հայրապետյանը մեր գործընկերը չի, նա իշխանությունների ընտրակեղծիքներ և բռնություններ կազմակերպող բութ գործիքն է: Ինչո՞ւ են նեմեցների նմաններն անպատիժ մնում. մինչև չհասկանանք այս հարցի պատասխանը, չենք կարող ասել, թե մինչև ուր կարող է հասնել այս պայքարը»,- Վահե Ավետյանի հիշատակին նվիրված այսօրվա բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանը, հավելելով, որ եթե Սերժ Սարգսյանը չձերբազատվի Հանրապետական կուսակցությունն ու անձամբ իրեն վարկաբեկող «նեմեցներից» ու «լֆիկներից», շատ շուտով «կորցնելու է իր պրիստիժը» սեփական կուսակիցների աչքում:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 5449

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ